«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությանը

Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությանը
25.01.2021 | 21:32

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն այսօր հյուրընկալել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե Արցախում, թե Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը:

Դիտվել է՝ 7655

Մեկնաբանություններ